Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Պետական ռեկետ` ընդդեմ Մարզահամերգային համալիրի. ԴԱՀԿ-ն առանց փաստաթղթի գույքագրում, կնքում է շենքի դռները

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն այսօր կեսօրին առանց որևէ փաստաթուղթ ցույց տալու 30-40 աշխատակցով ներխուժել էր Մարզահամերգային համալիրի շենք և գույքագրում էր իրականացնում՝ դուրս հանելով աշխատակիցներին ու կնքելով շենքի բոլոր դռները:

Հիշեցնենք, որ օրերս ավարտվեց համալիրի հերթական աճուրդը, որի ժամանակ ևս շենքի գնորդ չհայտնվեց:

ԴԱՀԿ աշխատակիցները թույլ չտվեցին լրատվամիջոցներին ներս մտնել շենք և տեսնել, թե ինչ է կատարվում: ԴԱՀԿ աշխատակիցներն անգամ փակել էին դեպի համալիր տանող ճանապարհը և թույլ չէին տալիս, որ մեքենաները մոտենան շենքին՝ փաստացի իրականացնելով ճանապարհային ոստիկանության ֆունկցիաներ: Բացի այդ՝ համալիրի շենքը հսկում էին նաև ռազմական ոստիկանության աշխատակիցներ: Այդ փաստը հաստատեց նաև համալիրի մամուլի խոսնակ Կորյուն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ռազմական ոստիկանության երկու դիտակետ է տեղադրվել համալիրի տարածքում դեռևս հուլիսի 26-ից սկսած: «Սա մեզ համար շատ անհասկանալի էր, թե ինչ մի ռազմավարական նշանակության վիճակ էր ստեղծվել, որ ՌՈ-ի ներկայացուցիչները հսկողություն են իրականացնում: Մենք նրանց բացատրեցինք, նրանք հեռացան, բայց այդ վիճակը կրկնվեց: Երկու դիտակետը շարունակում է մնալ, ճանապարհները փակ են, աշխատանքները խոչընդոտվում են»,- ասաց Գրիգորյանը: Ինչ վերաբերում է ԴԱՀԿ-ի գործողություններին, Գրիգորյանի խոսքով՝ դրանք անօրինական են, քանի որ աճուրդից առնվազն 14 օր հետո նրանք կարող էին ինչ-որ քայլեր ձեռնարկել, իսկ այս ժամանակահատվածում իրենք կարող են գումարը վճարել, և շենքը մնա իրենց: «Եթե աճուրդային փուլը շարունակվում է, ամեն ինչ ավարտված չէ, ապա մենք իրավունք ունենք գումարը վճարելու դեպքում շարունակել մեր աշխատանքը: Մենք նվազագույնը 14 օր ժամանակ ունենք: Բայց իրենք փաստացի ժամանակից շուտ աշխատողին զրկում են աշխատելու իրավունքից»,- ասաց Գրիգորյանը: Նա կատարվողը կարճ գնահատեց որպես պետական ռեկետ. «Սա պետական ռեկետ է, խայտառակություն: Սա սեփականատիրոջ իրավունքների կոպտագույն խախտում է»:

Համալիրի մամուլի խոսնակի խոսքով՝ անճշտություն է տեղի ունեցել նաև կառույցի գնահատման ժամանակ: Այն շատ էժան է գնահատվել, քանի որ կառույցը գնահատող կազմակերպության ղեկավարը ԴԱՀԿ ծառայության պետի ընկերն է: «Ընտանեկան բիզնեսի են վերածել: Մեկը գնահատում է, մյուսը իրացնում է այդ ամեն ինչը: Հենց դրա շնորհիվ է, որ այսօր կառույցը գանգատվել է կես գնով կամ ավելի քիչ, քանի որ իրականում արժի 100-120 միլիոն և ոչ թե 42: Իրենք անում են ամեն ինչ, որպեսզի սեփականատիրոջը ժամանակ չմնա, որ նա վճարի գումարը և կանգնեցնի այս գործընթացը: Դրա համար էլ ասում եմ, որ սա պետական ռեկետ է, խլելու փորձ»:

Կորյուն Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են ԴԱՀԿ-ի այս ապօրինի գործողությունները բողոքարկել ընդհուպ Եվրոդատարանում, քանի որ, նրա խոսքով, Հայաստանի այսօրվա դատական համակարգն ի զորու չէ ինքնուրույն որոշում կայացնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում