Չեխիայի առևտրի տեսչությունը ստուգումներ է իրականացրել Պրահայի կենտրոնում գտնվող 13 ռեստորաններում, որտեղ սովորաբար հաճախում են օտարերկրացիներ: Այս մասին հաղորդում է Prague Express-ը:
Տեսուչները ներկայացել են որպես անգլախոս օտարերկրացիներ: Ստուգումներն իրականացվել են մարտից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում:
13 ռեստորաններից 9-ի դեպքում օտարերկրացիների հանդեպ դրսևորվել է խտրական վերաբերմունք, մասնավորապես՝ ավելի են հաշվել սպասարկման վճարը, ամբողջությամբ չեն մատուցել պատվիրված ալկոհոլային խմիչքը և այլն:
Ռեստորաններից մեկում էլ մատուցողուհին հաճախորդին չի վերադարձրել 43 կրոն մանրը:









































