ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայաստանյան պատվիրակությունը մտահոգված է Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների դատավճռով` երեկ հայտարարեց պատվիրակության անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ դրա մասին բարձրաձայնվել է պատվիրակության անդամների համատեղ ասուլիսի ժամանակ, որի առիթը նոյեմբերի 28-29-ին Բրյուսելում կայացած հանձնաժողովի հերթական նիստն էր: Կոնգրեսի ակտիվիստների գործի մասին խոսելով` պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանն ասել է. «Ես ևս կարող եմ ասել, որ պատվիրակությունը դատական իշխանության նկատմամբ հասարակական վստահության մեծացմանն ուղղված շատ կոնկրետ և ամբողջական քայլերը համարում է կարևոր, ինչպես նաև համարում է, որ այն դատավճիռները, որոնք հանրայնորեն կարող են ընկալվել որպես կողմնակալ կամ անհամաչափ, չեն նպաստում դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության մեծացմանը»:
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը, դատապարտվել են 2-ից 6 տարվա ազատազրկման: Ակտիվիստները պատրաստվում են դատավճիռը բողոքարվել Վճռաբեկ դատարան:









































