Եվրախորհրդի Նախագահ Մարտին Շուլցը Եվրամիությանը կոչ է արել դադարեցնել տնտեսական ու քաղաքական համագործակցությունը Եգիպտոսի հետ՝ նախագահ Մուհամմեդ Մուրսիի վրա ճնշում գործադրելու համար: «Նման ռեժիմը միայն «տնտեսական ճնշման լեզուն» է հասկանում,- հայտարարել է Մ. Շուլցը:
«Եվրամիությունը պետք է ցույց տա, որ անհնար է քաղաքական կամ տնտեսական համագործակցություն առանց բազմակարծ ժողովրդավարության»,- նշել է Եվրախորհրդի նախագահը:
«Մենք չենք կարող հավանության արժանացնել պետական հեղաշրջումը»,- հավելել է գերմանացի սոցիալ-դեմոկրատը:









































