Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստի ժամանակ «Ռեգիոնների կուսակցությունից» ժողովրդական պատգամավոր Նիկոլայ Լևչենկոյին նիստերի դահլիճից հեռացնելու հարցի քննարկման ժամանակ սկսվել է քաշքշուկ «Սվոբոդայի» և «Ռեգիոնների կուսակցության» անդամների միջև, հայտնում է ТСН-ը:
Դրա համար պատճառ է հանդիսացել Լևչենկոյի հայտարարությունը, թե «ուկրաինական բանակը սպանում է մարդկանց»: Այն հնչել է մասնակի մոբիլիզացիայի հարցի քվեարկությունից հետո:
Խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը անջատել է Լևչենկոյի խոսափողը և նրան զրկել ելույթն ավարտելու հնարավորությունից:
Սկսվել է պատգամավորին սրահից հեռացնելու հարցի քննարկումը:









































