Եգիպտոսը բացել է սահմանը Գազայի հատվածի հետ ընդունելու համար տուժած պաղեստինցիներին և կղզյակին մարդասիրական օգնություն փոխանցելու համար։
Ինչպես հաղորդում է «Ալ-Ահրամ» պարբերականը, «Ռաֆահ» վերահսկիչ անցակետը վերսկսել է աշխատանքը ընդամենը մի քանի ժամով։ Սահմանային անցումը բացվել է Եգիպտոսի իշխանությունների որոշմամբ, Իսրայելի «Պաշտպանության սահման» ռազմական գործողության սկսվելուց անմիջապես հետո, պաղեստինցիների խնդրանքով, վիրավորներին ընդունելու և նրանց Եգիպտոսում բժշկական օգնություն ցույց տալու համար։
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ գործողության երկու շաբաթվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 513 պաղեստինցի, 3.1 հազարը վնասվածքներ են ստացել։ Միայն հուլիսի 21-ին կղզյակին հասցած հարվածների հետևանքով այնտեղ զոհվել է 40 մարդ։ Նախօրեին ցամաքային գործողության ընդլայնման հետևանքով Գազայից դեպի արևելք ընկած Էշ-Շուջաիյայի փախստականների ճամբարում զոհվել են 60-ից ոչ պակաս պաղեստինցիներ, ևս 400-ը վիրավորվել են։
Իսրայելում գործողության սկզբից հետո զոհվել են 20 իսրայելցի, այդ թվում՝ 18 զինծառայող։








































