Facebook-ն ավելի շատ տեղեկություն և շատ ավելի գումար կստանա: Եթե մեր քաղաքական հայացքները, հասցեները, էլեկտրոնային փոստը և լուսանկարներն արդեն իսկ սոցիալական կայքի ունեցվածքն են դարձել, ապա այժմ մենք նրան կհաղորդենք մեր կրեդիտ քարտերի համարները և կհայտնենք ինչպես հասնել մեր տուն:
The New York Times հրատարակությունն ակնարկում է, որ դա կլինի Facebook-ի նոր ծառայության` Gifts-ի արդյունքը: Ծառայությունը, որը դեռևս հասանելի է միայն ԱՄՆ տարածքում, թույլ է տալիս նվերներ տալ սոցիալական կայքի միջոցով: Դրանք վիրտուալ նվերներ չեն, այլ օրինակ՝ գիշերանոց կամ օծանելիք, երբեմն՝ հասարակ բացիկ:
Gifts-ը Facebook-ի ակցիաների հանդեպ ներդրողների մոտ հետաքրքրություն առաջացնելու միջոց է։








































