WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ԱՄՆ-ի աջ քաղաքական գործիչներին մեղադրել է եվրոպական վճարման համակարգերի վրա ճնշում գործադրելու համար: Նրա հայտարարությամբ` դրա հետևանքով արգելափակել են կազմակերպության համար նախատեսված 50 մլն դոլար նվիրատվությունը,- հայտնում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով` Visa, Mastercard և American Express համակարգերի հայտարարած բլոկադաների պատճառով WikiLeaks-ին նվիրատվությունների գումարը կրճատվել է 95 տոկոսով:
Ասանժը հայտնել է որ երեքշաբթի օրը Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրաժարվել է եվրոպական վճարային համակարգերի ստորաբաժանումների` WikiLeaks-ի գումարային փոխանցումներն իրականացնելու դեմ բեղոքի հետագա վերանայումից: Հարցապնդումը ներկայացրել էր DataCell ընկերությունը, որը զբաղվում է WikiLeaks-ի համար համացանցով նվիրատվություններ հավաքագրելով:
Վճարային համակարգերը WikiLeaks-ի փոխանցումները դադարել են իրականացնել 2010-ի դեկտեմբերին այն բանից հետո, երբ այդ կազամկերպությունը հրապարակեց ԱՄՆ պետդեպարտամենտի գաղտնի նամակագրությունը:
ԵՀ-ն իր որոշումը բացատրում էր նրանով, որ վճարային համակարգերի գործողությունները «դժվար թե խաթարեին հակամենաշնորհային օրենքը»: Դրա հետ մեկտեղ, ԵՀ-ն համաձայնել է, նախքան գործը վերջականապես փակելը, քննարկել լրացուցիչ տեղեկատվությունը, որն իրեն կտրամադրի DataCell-ը:
«Առանց դատարանի որոշման WikiLeaks-ի բլոկադայի համար մեղավոր են աջ քաղաքական գործիչներ ԱՄՆ-ից»,- հայտարարել է Ասանժը:
Նրա խոսքով` Mastercard ընկերությունը խոտովանել է, որ, նախքան WikiLeaks-ին բոյկոտ հայտարարելը, նրա ներակայացուցիչները շփվել են Սենատի և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության կոմիտեների ղեկավարներ, անկախ սենատոր Ջոզեֆ Բայդենի և հանրապետական Փիթեր Քինգի հետ: Ասանժի հայտարարությամբ` դրա ապացույցը ԵՀ-ին բողոքի նույթերում կա:
Ասանժը շարունակում է մնալ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որը նրան քաղաքական ապաստան է տրամադրել հունիս վերջից: Շվեդիայում նա մեղադրվում է բռանաբարության համար: Ասանժը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները:








































