Նորվեգիայի ՆԳՆ-ը նոյեմբերի 26-ին պաշտոնապես ներողություն է խնդրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաներին ձերբակալելու և տեղահանելու գործընթացում մասնակցության համար:Այդ հայտարարությունը համընկել է սկանդինավյան երկրից Գերմանիա 532 հոգուց բաղկացած հրեական խմբի տեղահանման 70-ամյա տարելիցի հետ:
Ըստ նորվեգական պատմաբանների՝ հրեաների որոնումներով և ձերբակալություններով զբաղվել են ոչ թե գերմանացի օկուպանտները, այլ տեղի ոստիկանությունը, որին նացիստները չէին ցրել: Ոստիկանները գործել են Վիդկում Կվիսլինգի վարչակարգի ժամանակ։ Կվիսլինգը 1945 թվականին Նորվեգիայի ազատագրումից հետո մահապատժի ենթարկվեց:
«Նորվեգական ոստիկանության, ինչպես նաև բոլոր նրանց անունից, ովքեր մասնակցել են տեղահանումներին, ցանկանում եմ ներողություն խնդրել տուժածներից և նրանց ընտանիքներից»,- ասել է գերատեսչության ղեկավար Օդ Ռեյդար Հյումլեգորդը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Նորվեգիայի հրեական համայնքը դրական է գնահատել ՆԳՆ-ի հայտարարությունը, սակայն նշել է, որ այդ խոսքերը պետք է շատ վաղուց հնչած լինեին:
Հավելենք, որ պատերազմի ժամանակ Նորվեգիայից Գերմանիա էր ուղարկվել 772 հրեա, որոնցից ողջ է մնացել ընդամենը 34-ը:








































