Թուրքական Anadolu լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պլանավորել է վաղը մեկնել Գազայի հատված: Այս մասին հայտնում են դիվանագիտական աղբյուրները:
Դավութօղլուն երեկ Կահիրեում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի պետ Հալիդ Մեշալի, Եգիպտոսի արտգործնախարար Մուհամեդ Քամիլ Ամրի և Կատարի վարչապետ Համադ բին Ջասիմի հետ:
Դավութօղլուն նաև Գազայի խնդրի շուրջ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Նիդերլանդների արտգործնախարարների հետ:








































