Մումբայում անվտանգության միջոցառումները խստացվել են՝ կապված հայտնի քաղաքական գործիչ Բալ Տակերեյի հուղարկավորության հետ: Նա համարվում է հինդուական «Շիվ սենա» ազգայնական կուսակցության հիմնադիրը: Քաղաքում, որը համարվում է երկրի ֆինանսական մայրաքաղաքը, փակ են խանութներն ու գրասենյակները: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այնտեղ, որտեղ պետք է տեղի ունենա Տակերեյի դիակիզման արարողությունը, տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել:
Քաղաքական գործիչը վախճանվել է երեկ, կյանքի 86-րդ տարում: Մահը վրա հասնելուց անմիջապես հետո նրա տունը պահպանության օղակի մեջ է վերցվել:
Տակերեյին մեղադրում էին հինդուսների և մուսուլմանների միջև ատելություն հրահրելու մեջ: 2002 թվականին նա մուսուլմանների վրա հարձակումների համար մահապարտների շարքերի ստեղծման կոչ էր արել: Նման շարքերի հարձակումների զոհ է դսրաձել ավելի քան 900 մարդ:
Սակայն երբևէ Տակերեյի դեմ չի առաջադրվել անկարգությունների կամ հարձակումների մասնակցության մեղադրանք: Քաղաքական գործիչը հերքել է մուսուլմանների հանդեպ ատելության բռնկման մեղադրանքները: Միևնույն ժամանակ նա խոստովանել էր, որ պատրաստ է կոշտ դիմակայություն ցուցաբերել Պակիստանին կարեկցողներին:
Նա նաև հանդես է եկել Մահարաշտրա նահանգի մայրաքաղաքը Բոմբեյից Մումբայ վերանվանելով՝ այդ կերպ փորձելով ազատել այն «գաղութական անցյալից»:








































