Ամերիկացիների 18 տոկոսը փորձել է տնային կենդանիներին սովորեցնել շփվել Skype-ով, հաղորդում է The Time-ը՝ հղում կատարելով SquareTrade ուսումնասիրական ընկերությանը, որը զբաղվում է էլեկտրոնային տեխնիկայի երաշխավորված սպասարկմամբ:
Սովորեցնելու գործընթացում համակարգիչների 10%-ը կենդանիների գործողություններից վնասվել են: Վնասված սարքավորումների յուրաքանչյուր երրորդը սմարթֆոն է եղել: Կենդանիների տերերի 19%-ը վստահ են, որ իրենց կենդանիներն այդպիսով փորձել են նրանցից վրեժ լուծել:









































