ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հունիսի 9-ին խորհրդարանում «ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013-ի նոյեմբերի 7-ին և 2013-ի նոյեմբերի 18-ին ստորագրված «ՀՀ «Հյուսիս- Հարավ» ճանապարհային միջանցք» » ֆինանսական պայմանագրի քննարկմանը նկատեց, թե ավելորդ է գերագնահատել այս նախաձեռնության աշխարհաքաղաքական նշանակությունը, և դրա համար հարկավոր է ընդամենը հայացք նետել ՀՀ-ի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին ու նկատել` Հայաստանի` որպես տարանցիկ պետության, հնարավորությունը այս ծրագրի հաջող իրականացման պարագայում կարող է նաև քաղաքական և աշխարհաղաքական գործիք ծառայել մեր` որպես պետության ձեռքին ։
« Ինձ համար կոնկրետ մտահոգիչ է մեկ այլ հանգամանք . դա վրացական մեր գործընկերների հետ քաղաքական պայմանավորվածությունները մինչև վերջ տանելու անհրաժեշտությունն է, որովհետև գաղտնիք չէ, որ Հայաստանի` հարավը հյուսիսին կապելու ժամանակակից ավտոմայրուղի ունենալու նպատակն արդացված կլինի բացառապես, եթե այն շարունակություն է ստանում նույնորակ ճանապարհով մինչև Սևծովյան նավահանգիստ»,- ասաց նա` նշելով, որ դա առնվազն ասիական կողմից բեռնափոխադրումները կդարձնի ավելի մրցունակ և հարմարավետ:
Ֆարմանյանը նշեց, որ իրենք հասկանում են` վրացական կողմի հետ բանակցային գործընթացներում ամեն ինչ միանշանակ հարթ չի ընթանալու, ապա հավելեց, որ Իրանի շուրջ տեղի ունեցած զարգացումները, ԱՄՆ-ի հետ երկխոսությունները նման հնարավորություն ընձեռնում են: Պատգամավորը կարծում է` հավելյալ գործընթացը կարելի է օգտագործել այս խնդրում վրացական գործընկերների հետ պայմանավորելու համար։
Բացի այդ, ՀՀԿ պատգամավորը նշեց, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իրենց քննարկումների ժամանակ կառավարության ներկայցուցիչները ներկայացել էին միայն վարկային հաշվետվումթյունը և իր կողմից եղել է առաջարկ. «Որ հաշվի առնելով և մեր հասարակության և նաև պատգամավորների խիստ մտահոգությունը ՀՀ աճող արտաքին պարտքի վերաբերյալ՝ կարծում եմ կառաարության շահերից է բխում, որ ԱԺ-ին ներկայացվի ոչ միայն վարկային համաձայնագրի տեքստը, այլ ընդհանուր և բովանադակային մոտեցումներ, որին ուղղվելու է այդ վարկային միջոցները։ Ինչքանով խորհրդարանը և հասարակությունը տեղեկացված լինի,այդքան վարկային համաձայնագիրը կարող է շահել»։
Մեկ խնդրի ևս Սամվել Ֆարմանյանը հաևկ հմարեց անդարադառնալ։ «Հանձնաժողովում քննարկումներին իմ կողմից հնչեցված պարզ մտահոգությունները մեր պատգամավոր գործընկերների կողմից ընկալվել է մի այնպիսի համատեքստում, որ ոչ ավել ոչ պակաս բածխտագուշակություն են հիշեցնում կամ այլ կերպ ասած սուրճի բաժակ նայելու ժանրից են։ Կատարելապես հիմնազուրկ նման սևեռումնները իրականության մեջ վեր են հանում թաքնված որոշ ֆոբիաններ և որևէ կերպ չեն ազդում սեփական քաղաքական կշռի ավելացմանը, այլ ժամանակի մեջ չկասկածեք՝ ճիշտ հակառակը»,-եզրափակեց նա։









































