Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

ԱՄՆ-ը չպետք է թերագնահատի Եվրասիական միությունը. The National Interest

Արևմուտքին անհրաժեշտ է ամենայն լրջությամբ վերաբերվել հետխորհրդային տարածքում ինտեգրման նախագծերին, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), քանի որ Ռուսաստանի և այլ երկրների միջև կոոպերացիայի զարգացումը վկայում է ռուսական արտաքին քաղաքականության նոր գծի մասին: Այս մասին գրում է ամերիկյան The National Interest ամսագիրը:

Մայիսի վերջին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը պայմանագիր են ստորագրել ԵՏՄ-ի ստեղծման մասին:

«Չարժե, որ Արևմուտքն անտեսի Վլադիմիր Պուտինի ինտեգրացիոն նախագծերը: Երկու այլ նախագծեր, որոնք ստեղծվել են սառը պատերազմի ավարտից հետո՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) և BRICS-ը, ևս սկզբում հայտարարվել էին ինտեգրման «ոչ ակտուալ և անիմաստ փորձեր»: Սակայն մի քանի տարի անց 2 կառույցներն էլ դարձան շատ խորը և նշանակալի»,- գրում է պարբերականը:

ԱՄՆ-ի կարծիքով՝ ՇՀԿ-ն և BRICS-ը շատ ավելի թույլ միություններ են, քան ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն: Սակայն պետք չէ, որ Վաշինգտոնը դրանով մխիթարի իրեն, քանի որ սառը պատերազմից հետո ուժեղ միություններ ստեղծելու ԱՄՆ-ի փորձերը թույլ են եղել՝ գրում է The National Interest-ը:

«Հնարավոր է՝ առայժմ ՇՀԿ-ն և BRICS-ը չեն կարող մրցակցել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ, սակայն այդ կազմակերպությունները զարգացնում և ուժեղացնում են դրանցում ընդգրկված երկրների միջև կոոպերացիայի հնարավորությունները: Երկարաժամկետ հեռանկարով դա կարող է դառնալ տնտեսության և անվտանգության ոլորտում շատ ավելի լուրջ փոխներգործության հիմք»,- գրում The National Interest-ը:

«ՇՀԿ-ն և BRICS-ը, հիմա նաև՝ ԵՏՄ-ն նոր, ճկուն և դինամիկ ոճի արտացոլումն են ռուսական արտաքին քաղաքականության, որն ուղղված է միջազգային հարթակում Ռուսաստանի ազդեցության մեծացմանը: Եվ սա գործընթաց է, որին մենք պետք է շատ ավելի լրջորեն վերաբերվենք»,- գրում է պարբերականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում