Բրազիլիայի խոշորագույն՝ Սան Պաուլո քաղաքում ոստիկաններն արցունքաբեր գազով ցրել են աշխատավարձերի բարձրացում պահանջող ցուցարարներին:
Ինչպես Բրազիլիայից հաղորդում է BBC-ի թղթակիցը, քաղաքի վրա ուղղաթիռներ են պտտվում: Ըստ ականատեսների՝ ցույցի ժամանակ ձերբակալվել է 12 մարդ: Ոստիկանությունից, սակայն, այդ տեղեկությունը չեն հաստատել:
Հիշեցնենք, բողոքի ակցիա անցկացնում են մետրոյի աշխատակիցները, որոնք պահանջում են աշխատավարձերի բարձրացում:
Հունիսի 12-ին Բրազիլիայում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:










































