ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գուանտանամոյի բանտարկյալներին ազատ է արձակում «ոչ համոզիչ» պատճառներով, հաղորդում է Daily Mail-ը:
«Ալ-Քաիդայի» ահաբեկիչներից մեկը ազատ է արձակվել այն պատճառով, որ սկսել է յոգայով զբաղվել և կարդալ Դալայ Լամայի կենսագրությունը: Մյուսը ազատության իրավունք է ստացել իր «դրական վարքի» համար:
Մեկ այլ բանտարկյալ էլ՝ Ուսամա բեն Լադենի նախկին թիկնապահը, ամերիկյան իշխանությունների կողմից այլևս վտանգավոր չի համարվում, քանի որ ցանկանում է կաթի և մեղրի արտադրության ֆերմա հիմնել:
Ազատ արձակված հանցագործներից շատերը ցմահ բատարկյալներ էին համարվում ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի համար: Հետախուզության ամերիկյան ծառայության աշխատակիցները նախազգուշացնում են, որ փաստացի տվյալներ կան, որ Գուանտանամոյից ազատ արձակված բանտարկյալները կրկին ահաբեկչությամբ են զբաղվում:









































