ԱՄՆ-ից 8 տարեկան Թեյլոր Մոքսին իր խոհարարական տաղանդի շնորհիվ աշխատել է մի քանի հազար դոլար: Նա պատվերով թխվածքաբլիթներ է թխում և այնքան լավ, որ նրա հաճախորդների թվում է Citibank ընկերությունը՝ գրում է Kedem.ru-ն:
Հաջողությունը աղջկան այցելել է այն ժամանակ, երբ նախ՝ հաղթել է պրոֆեսիոնալ խոհարարների KISS Country Midtown Miami Cornbread Competition մրցույթում: Թեյլորը միանգամից հայտնի է դարձել և բազմաթիվ պատվերներ ու համագործակցության առաջարկներ ստացել:
Աղջիկը պատվերները դասերից հետո է կատարում: Երբեմն նրան օգնում են ծնողները, եթե պատվերները շատ են: Ազատ ժամանակի բացակայությունը աղջկան չի տխրեցնում: Թեյլորը շատ ուրախ է, որ օգնում է իր ընտանիքին, և երազում է մի քանի տարի անց սեփական խանութը բացել:









































