Եվրոպական ավիափոխադրողների ասոցիացիայի տվյալներով՝ Մյունխենի օդանավակայանը ճանաչվել է լավագույնը ճշտապահության առումով: Այս մասին գրում է MIGNews-ը:
Ինչպես նկատում է ասոցիացիան, Ֆրանկֆուրտի, Վիեննայի և Ցյուրիխի օդանավակայաններում ևս ճշտապահությունը բարելավվել է առնվազն 10 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ:
Մյունխեն քաղաքի հարավում գտնվող Lufthansa օդանավակայանը, որի չվերթների 93.3 տոկոսն իրականացվել է նշանակված ժամից 15 րոպեից պակաս ուշացմամբ, զբաղեցրել է առաջին տեղը: 2014-ին այդ ցուցանիշը վերածվել է 94.5 տոկոսի:








































