ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ակնկալում է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում կձեռնարկվեն քայլեր, որոնք թույլ կտան նվազեցնել Ուկրաինայում ճգնաժամի լարվածությունը: Բացի այդ, անհրաժեշտ չի լինի նաև Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել: Այս մասին գրում է France Press գործակալությունը:
«Ես հույս ունեմ, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք ականատեսը կլինենք որոշ քայլերի, որոնք թույլ կտան նվազեցնել լարվածությունը: Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք առաջ շարժվել, մենք Ռուսաստանի կողմից աջակցության ենք սպասում: Հույս ունենք, որ այլևս անհրաժեշտ չի լինի դիմել նոր ու ավելի լուրջ պատժամիջոցների կամ այլ միջոցառումների»,- հայտարարել է Ջոն Քերին Ֆրանսիա այցի ժամանակ:









































