Thursday, 23 07 2026
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Երասխավանում խուճապ չկա, կին թե տղամարդ կանգնած են զինվորի կողքին

Երեկ հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը և Բորիս Բենիկի Գասպարյանը:

Պայմանագրային զինծառայողները փաստում են, որ Երասխավանի պահակետն ամենավտանգավորներից մեկն է, կոչվում է «Գազան պոստ»:

Երեկ տեղի ունեցածը ցնցել է նաև Արարատի մարզի Երասխավան գյուղի բնակիչներին, ովքեր խոր ցավ են ապրում պայմանագրային զինծառայողների համար:

Երասխավանի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կրակոցներ հաճախակի են լինում, մեկ-երկու կամ երեք հատ, բայց նման սարսափելի զարգացումներ, որ երկու պայմանագրային զինծառայող զոհվի, վերջին ութ-ինը տարվա պատմության մեջ առաջին անգամ էր:

Նա նշեց, որ Երասխավանը սահմանապահ գյուղ է, իսկ բնակչությունը միշտ էլ պատրաստակամ է զինվորի կողքին լինելու ցանկացած հարցում:

Գյուղում խուճապ չկա: «Կին թե տղամարդ, բոլորն էլ տղամարդավարի կանգնած են: Անսովոր է միայն 95-ից այս կողմ ծնվածների համար: Խուճապ չկա, ամեն մարդ վեցից հետո ամեն մեկն իր տանը իր առօրյա գործով վար ու ցանք է անում, ապրում են, տան հոգսերը հոգում»,- հավելեց գյուղապետը:

Նա նշեց, որ երեկ՝ ժամը 18:00-ից հետո, այլևս կրակոցներ չեն հնչել: Կրակոցներ հաճախ լինում են ցերեկը. «Շատ ժամանակ օդ են կրակում, ժամը 6-ից հետո կրակահերթեր՝ որպես այսպիսին, չեն եղել»,- ասաց նա:

Երասխավանի գյուղապետը նշեց, որ գյուղից թուրքին կարելի է տեսնել 100 մետր հեռավորությունից մինչև մեկ մետրը:

Երասխավանից քիչ չեն պայմանագրային ծառայողները. շուրջ 15-20 սպա և ենթասպա կա գյուղից:

Հայաստանում արտագաղթը Երասխավան գյուղում, ըստ գյուղապետի, ժամանակավոր բնույթ է կրում, գնում են հիմնականում արտագնա աշխատանքի. «Մարդիկ գնում են, աշխատում, ստեղծում բերում, որ իրենց տունը վերանորոգեն, ամենավերջին տեխնիկան ունենան, իսկ ինչո՞վ են պակաս մյուսներից, քաղաքի բնակչությունից: Մարդիկ են, աշխատում են, ստեղծում են, բանվորություն անում, քաղհան անում, հող մշակում, այնպես չէ, որ բոլորն աշխատանք ունեն, և ընտիր վիճակ է, ամեն մի գյուղ իր խնդիրներն ու հոգսերն ունի»,-հավելեց Ռադիկ Օղիկյանը:

Նա նշեց, որ վերջին մի քանի տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ գյուղում շատացել են հարսները, անգամ Ղարաբաղից հարս ունեն, երեխաների առումով աճ կա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում