Եվրամիությունը ինչ-որ պլանով՝ Ուկրաինայում իրավիճակի կրակին յուղ է լցրել, RT-ին տված հարցազրույցում հայտարարել է «ազգային ճակատ» ֆրանսիական կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը:
«Ակնհայտ է, որ երբ Եվրամիությունը առաջարկ արեց Ուկրինայի հետ գործընկերային առաջարկի կնքման մասին, որի փոխարեն, մեծամասամբ նրանք պետք է խզեին Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները, գործի դրվեց շանտաժը, ու դա չէր կարող յուղ չլցնել տարաձայնությունների վրա,որը մենք գիտենք, որ գոյություն ունի Ուկրաինայում»,- ասել է Մարին Լե Պենը:
Հարցազրույցում քաղաքական գործիչն ընդգծել է, որ Եվրամիությունը «արել է ամեն ինչ, որ վատանա իրավիճակը՝ սպառնալիքի, շանտաժի, պատժամիջոցների միջոցով, որոնք, ինչպես մենք հրաշալի տեսնում ենք, չեն նպաստում նրան, որ բոլորը նստեն բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի գտնեն այդ կոնֆլիկտի խաղաղ ու խելամիտ որոշումը»:








































