Microsoft-ը ներկայացրել է Windows 8.1-ի հիման վրա նոր Surface Pro 3 ֆլագման պլանշետի առաջին գովազդային տեսահոլովակը: 30 վայրկյան տևողությամբ տեսահոլովակի ընթացքում ընկերությունը ներկայացնում է, թե ինչպես նորույթը կարող է փոխարինել նոթբուքին: Այս մասին գրում է The Nest Web-ը:
Տեսահոլովակի հերոսը, ըստ երևույթին, աշխատում է խոշոր ընկերությունում և ողջ օրվա ընթացքում իր պլանշետը ցած չի դնում ձեռքից: Microsoft-ը հատկապես ուշադրություն է դարձրել ոճին և ստեղնաշարի պատյանին, որոնց հնարավորություններն ընդգծվում են ողջ տեսահոլովակի ընթացքում: Տեսահոլովակի հիմնական հաղորդագրությունն այն է, որ նրա Surface Pro 3-ի շնորհիվ այնպիսի դրություն չի ստեղծվում, որի ընթացքում նրան կարող է նոթբուք անհրաժեշտ լինել:











































