Իսպանիայի ապագա թագուհու մորաքույր Էնար Օրտիս Ալվարեսը «պայթեցրել» է համացանցի տեղական հատվածը՝ երկրում հանրապետական կառավարման ձևի կոչ անելով: Այս մասին գրում է The Guardian-ը:
Ավելի վաղ Իսպանիայի կառավարությունը հավանություն էր տվել օրինագծի առաջին տարբերակին, որը թույլ կտա 76-ամյա թագավոր Խուան Կառլոսի որդի Ֆելիպեին ժառանգել գահը: Գահից հրաժարվելու իր որոշման մասին միապետը հայտարարել էր հունիսի 2-ին՝ այդ քայլը բացատրելով երիտասարդ սերնդին շանս տալու ցանկությամբ:
Ալվարենսն իր Twitter-ում հաղորդագրություն էր գրել՝ հաջակցություն հանրապետական շարժման, և կոչ արել Իսպանիայում միապետության կարգավիճակի մասին հանրաքվե անցկացնել: Հունիսի 2-ին համանման կոչեր են հայտնվել Twitter-ի իսպանական հատվածում, սակայն մեծ ուշադրություն է գրավել հենց Ալվարեսի թվիթը:
Նա նշել է նաև, որ դեմ չէ իր զարմուհուն՝ կոչ անելով չխառնել բարեկամական կապերը քաղաքականության հետ:








































