Կալիֆոռնիայի սենատոր Քևին դե Լեոնի ներկայացրած SB 967 օրինագիծը բոլոր կալիֆոռնիացի ուսանողներին պարտավորեցնում է «սեքսով զբաղվող յուրաքանչյուր մասնակցից ստանալ փոխադարձ համաձայնությամբ ոչ երկիմաստ, գիտակցաբար ու վառ կերպով արտահայտված որոշում»՝ գրում է LA Weekly-ն:
Օրենքը տարածվում է բոլոր քոլեջների ու համալսարանների ուսանողական հանրակացարանների վրա, որոնք ֆինանսավորվում են Կալիֆոռնիայի նահանգի բյուջեից:
Համաձայն փաստաթղթերի՝ համաձայնությունը պետք է տարածվի ամբողջ ակտի վրա ու կարող է հետ կանչվել ցանկացած պահի:
Զույգերի միջև ռոմանտիկ հարաբերությունների փաստը, ինչպես նաև սեքսուալ հարաբերությունների պատմությունը չի կարող ինքնին համարվել համաձայնություն:
Օրինագիծը հավանության է արժանացել 27 «կողմ», 9 «դեմ» ձայներով: Այն ըստ էության քննվելու է հաջորդ նիստում:









































