Բրիտանացի գիտնականները մոլորակի մթնոլորտում ջերմոցային երեք նոր գազեր են հայտնաբերել, ասվում է Atmosphere գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:
Նախկինում հայտնի էին միայն չորս ջերմոցային գազեր, որոնք առաջացել են մարդու գործունեության արդյունքում: Այսպիսով, մարդածին ջերմոցային գազերի թիվը հասել է յոթի:
Այս եզրակացության նրանք եկել են իրենց ավստրալացի գործընկերների հետ՝ համեմատելով 1978 թ. և 2013 թ. մթնոլորտից վերցված փորձանյութերը:








































