Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է «առանց տատանվելու» խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները Ուկրաինայում հակամարտության թեժացման դեպքում: Այս մասին գրում է Reuters-ը:
«Սկզբունքայնորեն կարևոր է նախագահ Պուտինի` իր ազդեցությունն օգտագործելը` անջատողականներին բռնությունից և սպառնալիքներից զերծ մնալ ստիպելու, զենքը հանձնելու և վարչական շենքերի գրավումը դադարեցնելու համար»,- ընդգծել է Մերկելը:
Գերմանիայի կանցլերը հավելել է, որ հավելյալ պատժամիջոցներն անմիջապես կլինեն, եթե ռուսական կողմը չիրականացնի այդ պայմանները:










































