Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարածել է հայտարարություն էլեկտրաէներգիայի թանկացման մասին: Թանկացումը դեռ չի եղել, բայց հանձնաժողովն ավետում է, որ կլինի՝ 3,8-4,3 դրամով: Հանձնաժողովը ուսումնասիրել է դաշտը և պարզել, որ 2014-15 թթ. սպասվում են սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ, ինչի համար էլ անհրաժեշտ է համարում թանկացումը, քանի որ ընկերություններին լրացուցիչ 20 միլիարդ դրամ է հարկավոր՝ անխափան ու կայուն էլեկտրաէներգիա մատակարարելու համար:
Թե որոնք են այդ փոփոխությունները, որոնցից բխում է էլեկտրաէներգիայի թանկացման անհրաժեշտությունը, հանձնաժողովի հայտարարության մեջ նշված չէ: Երևի կպարզաբանվեն առանձին առիթներով, եթե իհարկե պարզաբանվեն: Սակայն ձևակերպումը շատ հետաքրքիր է: Այսինքն՝այսօր հայտարարվում է թանկացման մասին, այն դեպքում,երբ թանկացման բերող գործոնները դեռ ապագայում են: Այսինքն՝թանկացման գործոնները դեռ չեն եղել, սակայն արդեն հայտարարվում է թանկացման մասին: Իսկ չէ՞որ սպասումները դեռ հիմք չեն թանկացնելու համար, քանի որ սպասումները կարող են և չարդարանալ: Եվ ուրեմն ինչո՞ւ հայտարարել թանկացումների մասին նախապես՝հիմնվելով սպասումների վրա: Այսինքն՝ըստ էության,մենք գործ ունենք ոչ թե սպասումների, այլ արդեն իսկ հստակորեն վճռված զարգացումների հետ: Դրանցից մեկն էլ, ըստ էության, կարող է լինել գազի գնի թանկացումը, որը էլեկտրաէներգիայի արտադրության առանցքային բաղադրիչներից է:
Այսինքն՝Հայաստանում,ըստ էության,հայտարարվում է գազի գնի թանկացման մասին: Ընդ որում՝շատ հետաքրքրական է, որ էլեկտրաէներգիայի թանկացման մասին ուղղակի, և,ըստ էության,գազի թանկացման մասին անուղղակի հայտարարությունները տարածվում են այն ժամանակ, երբ հայկական մամուլում տեղեկություններ հրապարակվեցին սահմանի վրա գազի գնի թանկացման մասին:
«ԳազպրոմԱրմենիան» հերքեց այդ տեղեկությունը, սակայն մենք ունենք օրինակը՝ երկու տարի շարունակ նույն կերպ հերքում էին, իսկ վերջում պարզվեց, որ Հայաստանը 300 միլիոն պարտք է կուտակել, և «ՀայՌուսգազարդը»արդյունքում դարձավ «Գազպրոմ Արմենիա»: Այնպես որ ոչ մի կասկած չկա, որ սկսվել է «Գազպրոմի»հայաստանյան էքսպանսիայի նոր փուլը,և այս փուլում,ըստ ամենայնի,ընտրված են թիրախներ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, ինչն էլ, ըստ էության, պատվիրված է այսպես կոչված հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որը ոչ այլ ինչ է, քան հայաստանյան իշխանական համակարգի կառույցներից մեկը, այն համակարգի, որն իրականում հանրային ծառայությունների փոխարեն ծառայություններ է մատուցում միայն «Գազպրոմին»:
Արդեն իսկ տեղեկություններ են եղել, որ «Գազպրոմը»մտադիր է ձեռք բերել նաև Հայաստանի բաշխիչ էլցանցերը, որոնք այսօր էլ ռուսական են, սակայն պատկանում են ՌԱՈ ԵԷՍ-ին, որը,ըստ էության, այնքան էլ չի տեղավորվում ռուսական իշխող կլանների շրջանակում, պուտինյան անմիջական վստահելի շրջապատի մասը չէ: Սակայն սրանից բացի՝այսօր աշխարհում նկատվում են միտումներ, որոնք«Գազպրոմի»դիրքերին էական սպառնալիքներ են, և համաշխարհային նահանջը «Գազպրոմը»պետք է փորձի ապահովել նման երկրներում էքսպանսիայով՝փորձելով այդպես փոխհատուցել այլ կորուստներն ուհեռանկարները: Այսինքն՝Հայաստանի քաղաքացիները պետք է վճարեն աշխարհում «Գազպրոմի»նահանջի համար, քանի դեռ Հայաստանը չունի Հայաստանի քաղաքացիների համար մտահոգ կառավարություն:








































