«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 21 ներկայացուցիչ հունիսի 3-ին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Այս մասին «ՍիվիլՆեթ»-ին տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:
«Հունիսի 2-ին ԿԸՀ-ն արձանագրություն է ստացել Ազգային ժողովից` Գրիգոր Գրիգորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար: Այդ օրվանից հաշված` հանձնաժողովն ունի յոթ օր ժամանակ` նիստ գումարելու և մանդատը հաջորդ համարին հանձնելու համար»,- ասել է ԿԸՀ խոսնակը` հավելելով, որ նիստը կգումարվի առաջիկա օրերին:
Մանրամասները՝ «ՍիվիլՆեթ»-ում









































