Tuesday, 28 07 2026
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով

Համաձայն չեն քաղաքացիական ակտիվիստի քննադատությանը. ՀԲ-ի բնապահպանության առաջատար մասնագետ

Այսօր Համաշխարհային բանկը ներկայացրեց Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտին նվիրված երկու ՝ «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կայուն և ռազմավարական որոշումների կայացումը» և «Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության ոլորտի բնապահպանական և սոցիալական կայունության բարելավում» թեմատիկ աշխատանքները, որտեղ կային ոլորտի կարգավորման ուղղությամբ մշակված առաջարկներ, մասնավորապես՝ ուժեղ կարգավորիչ վերահսկում, հաշվետվողականություն, մոնիտորինգի հսկում, թափանցիկություն և այլն:

Ներկայացված զեկույցների վերաբերյալ բնապահպան-ակտիվիստ Աննա Շահնազարյանը նշեց, որ Համաշխարհային բանկի ներկայացրած ուսումնասիրությունների առնչությամբ քննադատական մոտեցում ունի: Նա նշեց, որ զեկույցներում հիմնական աղբյուրները պետական աղբյուրներն են: «Տվյալները գալիս են շատ հակասական, և այսօր էլ այդ մասին նշվեց»,- ասաց նա՝ դժգոհություն հայտնելով, որ չեն դիմել քաղաքացիական խմբերին, ՀԿ-ներին, որոնք ամբողջական պատկերը կներկայացնեին:

«Մեկ պոչամբարի տեղ էլ ես գիտեմ Սևանի հարևանությամբ, ես էլ կասեի, կիմանայինք, որ ոչ թե 19 պոչամբար, այլ 20, 21 են: Ինչու չեն օգտվել խաչաձև ստուգումների տվյալներից»,-ասաց նա:

Համաշխարհային բանկի բնապահպանության առաջատար մասնագետ Ադրիանա Դամիանովան լրագրողների հետ զրույցում Ձեզ համար ընդունելի՞ էր քաղաքացիական ակտիվիստի քննադատությունը, որ զեկույցը գրելիս համագործակցել եք պետական կառույցների հետ, և հաշվի չեն առնվել քաղաքացիական հասարակության, ՀԿ-ների տվյալները հարցին ի պատասխան նշեց. «Քանի որ փաստաթղթերը հանրային և պետական բնույթի փաստաթղթեր են, մենք, այն մշակելով, հիմնվում ենք պաշտոնական տվյալների վրա, թեպետ չենք սահմանափակվում դրանցով, փորձում ենք նաև տեղեկատվության այլ աղբյուրներին հետևել, ինչը արել ենք նաև այս ծրագրի շրջանակներում:

Առաջին փաստաթուղթը մշակելուց հետո քննարկում ենք կազմակերպել, աշխատել ենք ներգրավել քաղաքացիական հասարակությանը, դրա համար համաձայն չեմ քաղաքացիական ակտիվիստի այն կարծիքին, որ մենք անտեսել ենք հասարակական կազմակերպությունների մասնակցությունը»,- ասաց Ադրիանա Դամիանովան:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում