Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթուղու շահագործման հանձնելուց հետո Ադրբեջանը դարձել է համաշխարհային շուկայում նավթի հիմնական մատակարարներից մեկը: Այս մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, գրում է APA-ն:
«Ներկայումս մենք հետևում ենք Հարավային գազային միջանցքի կառուցման ընթացքին: Դրանից հետո Ադրբեջանը կդառնա Եվրոպա գազի գլխավոր մատակարարը»,- նշել է դեսպանը:
Դիվանագետը նաև ասել է, որ ԱՄՆ-ի էներգետիկ քաղաքականությունը տարածաշրջանում 20 տարի հետևողական է եղել:








































