ԱՄՆ գերագույն դատարանը մերժել է The New York Times-ի թղթակից Ջեյմս Ռայսենի բողոքարկումը տեղեկատվության սեփական աղբյուրների պաշտպանության մասին՝ հայտնում է պարբերականը:
Դատարանը լրագրողին պարտավորեցրել է վկայություն տալ ընդդեմ ԿՀՎ նախկին աշխատակից Ջեֆրի Ստերլինգի, ում մեղադրում են գաղտնի տեղեկությունների բացահայտման մեջ: Մեղադրական վարկածով՝ ավելի ուշ տեղեկատվությունն օգտագործվել է Ռայսենի՝ 2006-ին լույս ընծայված «Պատերազմական վիճակ» գրքում: Իր գրքում լրագրողը, մասնավորապես, գրել է նախկին ռուս գիտնականի աջակցությամբ ԱՄՆ հատուկ ծառայությունների փորձերի մասին՝ Իրանին ապատեղեկացնելու միջուկային ծրագրի խափանման համար:
Ինչպես դատարանում հայտարարել է Ռայսենը, լրագրողն իրավունք ունի չգաղտնազերծելու տեղեկատվության գաղտնի աղբյուրը՝ համաձայն մամուլի ազատության սկզբունքի:
Գերագույն դատարանը լրագրողի փաստարկները չի ընդունել: Դատական այդ ատյանի որոշումը բողոքարկման ենթակա չէ, այնուհանդերձ՝ Ռայսենը հայտարարել է, որ մտադիր է շարունակել պայքարը:







































