Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Աստանայի ուրացումը. «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. «Երբ 2009 թվականին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ցյուրիխում ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները, հայ քաղաքական, մտավորական, բանվորական, շինարար ու կազմաքանդիչ միտքը միացավ, համախմբվեց ու ծնեց «ցյուրիխյան ուրացում» արտահայտություն-դատավճիռը: Այն տեղ գտավ տասնյակ հարցազրույցներում ու ելույթներում, վանկարկվեց հանրահավաքներում ու երթերում, լցրեց բարգավաճականների ու դաշնակցականների եթերն ու մյուսների թերթերը: Նախագահ Սերժ Սարգսյանը համարձակվել էր հաստիքային թշնամու հետ թուղթ ստորագրել, ու Հայաստանի ու ոչ միայն՝ Հայաստանի հայրենասերները չներեցին դա:

Ավելի ճիշտ՝ ցույց տվեցին, որ չներեցին՝ այդ ցուցադրությունից իրենց չափով դիվիդենտներ քաղելով: Այն, ինչ տեղի է ունեցել անցած շաբաթ Աստանայում, իրականում շատ ավելի վտանգավոր, շատ ավելի հայաստանակործան ու շատ ավելի անթույլատրելի է, քան հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող որևէ թուղթ: Բայց անցած շաբաթվանից հետո այդ հարցի վերաբերյալ հայրենի ընդդիմադիրների ու ոչ իշխանականների լռությունը շատ ավելի ուժեղ է, քան Սերժ Սարգսյանինը՝ Նազարբաևի դեմ դիմաց ու Պուտինի կողքին նստած ժամանակ: Իսկ եթե տեղ-տեղ այդ լռությունը խախտվում է, ապա ոչ ավելին, քան Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ «տհաճ, բայց ոչ վտանգավոր լինելու» մասին: Իսկ ընդդիմադիր որոշ ուժեր Աստանայի առթիվ ոչ միայն սովորական լռություն են արտահայտում, այլև առանձնակի, տեսանելի ու լսելի:

Ինչպես, օրինակ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով Աստանայի հաջորդ օրը նիստ է հրավիրում ու քննարկում քաղբանտարկյալների սահմանման չափորոշիչների վերաբերյալ ՀԱԿ-ի դիրքորոշումը: Պուտինին ուղղված Զորի Բալայանի նամակն ուղղակի մանկամտություն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի այս անթուղթ նամակի համեմատ: Ասել է թե, հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք ոչ միայն քեզ չենք հայհոյում Երևանի փողոցներում, ինչպես խոստացել ենք, այլև չենք հայհոյում անգամ քո ու Ալիևի «լավ ընկեր» Նազարբաևին: Որովհետև ազգայինը՝ ազգային, պետականը՝ պետական, բայց հո մենք այնքան անշրջելի, ներեցեք՝ անշրջահայա՞ց չենք, որ համարձակվենք Հայաստանի ազգայինը դնել Ռուսաստանի ազգայինի կողքին: Ու որպեսզի այս ուղերձը տեղ հասնի ավելի գեղեցիկ ու ավելի անաղմուկ, ՀԱԿ-ն ընդամենը նիստ է գումարում ու Հայաստանի վրա հարձակմանը համարժեք սպառնալիքի առկայությամբ քննարկում է քաղբանտարկյալների մասին հարցը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում