«Գազպրոմը» և «Ուկրաինայի նավթոգազը» պետք է նոր լրացուցիչ համաձայնագիր պատրաստեն Ուկրաինայի համար ռուսական գազի գնի վերաբերյալ։ Այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է էներգետիկայի հարցով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Բրյուսելում եռակողմ բանակցությունների արդյունքներով, տեղեկացնում է rbc.ru–ն։
Նա հավելել է, որ գնի միջանցքը, որը պետք է սահմանվի հունիսի 1-ից, որը կլինի 350-380 դոլար՝ հազար խոր.մետրի համար։









































