Հունիսի 2-ին, ժամը 15.49-ին ահազանգ է ստացվել, որ քամուց պոկվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Զ.Վարդանի թիվ 37 հասցեում գտնվող «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ քամու հետևանքով պոկվել է բանկի տանիքը (մոտ 400 քմ) ամբողջությամբ:









































