Հնդկական Go Air ավիաընկերության ուղևորատար օդանավը, որը չվերթ էր իրականացնում Մումբայից Նյու Դելի, երեկ շեղվել է ուղուց օդանավի սրահում ռումբի առկայության մասին հաղորդագրությունների պատճառով: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Ինքնաթիռը վերադարձել է Մումբայ, որտեղ բոլոր ուղևորները լքել են օդանավի սրահը:
Ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել, սակայն պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:








































