Երեք երիտասարդ կանայք ցուցմունք են տվել Միլանի դատարանում, որտեղ քննում են Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մասնակցությամբ սեքս սկանդալը: Կանանց խոսքով՝ իրենք կանոնավոր կերպով գումարներ են ստացել նախկին վարչապետից ինտիմ ծառայություններ մատուցելու համար: Դրա հետ մեկտեղ՝ նրանք կտրուկ դեմ են, որ իրենց մարմնավաճառ անվանեն: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Ըստ դատախազների` Բեռլուսկոնին մի քանի ամսում իբր թե սեքսով է զբաղվել 33 մարմնավաճառի հետ Իտալիայի հյուսիսային Արկորե քաղաքի իր վիլլայում: Ռուբի անունով հայտնի մի կին հայտնել է, որ պորտապարի համար Բեռլուսկոնիից 2000 եվրո է ստացել: Մյուսները 2500 եվրոյի չափով բանկային փոխանցումներ են ստացել:
Բեռլուսկոնիի հեռուստաալիքի հաղորդավարուհի Էլիզա Տոտին դատարանում հայտնել է, որ քաղաքական գործիչն իրեն ամսական 2500 եվրո է հատկացրել որպես նյութական օգնություն (հայտնի է, որ նա հիփոթեքային վարկ է ունեցել):








































