Վրաստանն Ադրբեջանին առաջարկում է իր զինծառայողներին պատրաստել Սաչխերի լեռնային պատրաստության դպրոցում՝ հայտնում է Trend-ը:
Հինգշաբթի օրն իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ այսպիսի առաջարկով է հանդես եկել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում են ունեցել Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Վրաստանի պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ կողմերը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր:








































