Շրի Լանկայի խոշորագույն բանտում` Վելկադեում 27 մարդ է զոհվել ոստիկանների և բանտարկյալների միջև փոխհրաձգության հետևանքով, հաղորդում է ITAR-TASS-ը:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով` անկարգությունները բանտում սկսվել են իրավապահների կողմից բանտախցերի խուզարկությունների ընթացքում, որի արդյունքում մի քանի ազատազրկվածների հաջողվել է փախուստի դիմել, 59 մարդ վիրավորվել է:
Ներկա պահին ապստամբությունը ճնշվել է և բանտում հաստատվել է կարգուկանոն:








































