Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիրևը հրաման է ստորագրել, որով ներում է շնորհել ավելի քան 170 բանտարկյալների: Այս մասին հաղորդում է տեղի haqqin.az գործակալությունը:
Հաղորդվում է, որ ազատ արձակվողների մեջ կա մեկ լրագրող, 13 Իրանի, մեկական՝ Թուրքմենստանի, Աֆղանստանի և Բելառուսի քաղաքացիներ:
Ներում շնորհելու որոշումն ընդունվել է բանտարկյալների, նրանց ընտանիքի անդամների, նրանց կողմից լիազորված անձնանց և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ներկայացված դիմումների ուսումնասիրության արդյունքում:








































