Դանիական Grower’s Cup ընկերությունը հարմար միջոց է գտել մեկ գավաթ սուրճ եփելու համար՝ ստեղծելով Coffeebrewer անվանումը ստացած սրճեփը:
Այն ստեղծվել է անջրանցիկ փաթեթի տեսքով, որը պոլիէթիլենային ծածկույթ ունի: Օգտվողից պահանջվում է միայն տաք ջուր ավելացնել: Նման մեկ սրճեփը կարող է վայրկենապես եփել երկու գավաթ սուրճ: Պարկը ունի հատուկ հատված, որը խառնում է մինչև 300 մլ ջուր: Ըմպելիքը պատրաստ կլինի 2-4 րոպեի ընթացքում: Կափարիչը թույլ է տալիս սուրճը տաք պահել:
Ըստ արտադրողների՝ նման սրճեփը հարմար է ճանապարհորդությունների ու պիկնիկների ժամանակ: Coffeebrewer սրճեփը վաճառվում է աշխարհի 18 երկրներում և կարող է եփել մինչև 12 տարբեր տեսակի ըմպելիքներ: Այն արժե 2-3 դոլար:









































