Շվեյցարիայում Լոզանի դատարանը վճռել է, որ նացիստական ողջույնը միշտ չէ, որ կարելի է պատժել: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Համաձայն վճռի` նացիստական ավանդական ողջույնը ռասայական խտրականություն չէ, եթե այն չի արտացոլում մարդու անձնական համոզմունքները և ուղղված չէ ռասիստական գաղափարախոսության տարածմանը:
Վճիռը չեղյալ է հայտարարել ավելի ցածր ատյանի որոշումը: Այն ընդունվել է մի մարդու նկատմամբ, որը 150 մարդուց բաղկացած հանրահավաքի ժամանակ նացիստական ողջույն է կատարել` վանկարկելով «Հայլ, Հիտլեր»:








































