Սպիտակ տունը չի պատասխանում նախագահ Բարաք Օբամայի չիրականացրած խոստումների վերաբերյալ հարցերին, մասնավորապես` իր աշխատավարձի կրճատման հետ կապված:
Անցյալ տարվա ապրիլին նա խոստացավ, որ յուրաքանչյուր նախագահական աշխատավարձի 5 տոկոսը կվերադարձնի գանձարան` ի նշան պետական գործիչների հետ զորակցության, ովքեր աշխատանքից ազատվել են անցյալ տարի բյուջեի սեկվեստրի հետ կապված: Օբաման ծրագրում էր գանձարանին վճարել 20 հազար դոլար` մարտից սեպտեմբեր ընկած ամիսներին:
Սակայն, նախագահի ներկայացրած վերջին հարկային զեկուցագիրը ցույց է տվել, որ խոստացված վճարումը տեղի չի ունեցել:







































