Սերբիայում մայիսի 21-23-ը եռօրյա սուգ է հայտարարվել՝ ջրհեղեղի հետևանքով մեծ թվով զոհերի պատճառով: Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հայտարարել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուլիչը կառավարության նիստի ժամանակ: Վուլիչը կարծում է, որ ջրհեղեղը «Սերբիային հարվածել է 10 անգամ ավելի ուժեղ, քան տարածաշրջանի մյուս երկրներին»:
Զոհերի ընդհանուր թվի մասին տեղեկություն առայժմ չկա, սակայն հայտնի է, որ միայն Օբրենովեց քաղաքում, որն ամենաշատն է տուժել աղետից, զոհվել է 14 մարդ: Ջրհեղեղի հետևանքով Սերբիայում տարհանվել է ավելի քան 30 հազար մարդ: Վուլիչի խոսքով, նյութական վնասը «հսկայական է»: Սպասվում է, որ այն կգերազանցի երկրի ՀՆԱ 0.64 տոկոսը, և դրսից օգնության անհրաժեշտություն կլինի: Այնուամենայնիվ, վարչապետը խոստացել է, որ «մարդկանց փոխհատուցում կտրվի իրենց կորցրածի դիմաց»:
Սերբիայի ՆԳՆ տվյալներով՝ բարդ իրավիճակը պահպանվում է երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում Բելգրադի շուրջ: Մայիսի 15-ին երկրում հայտարարվել էր արտակարգ իրավիճակ: Այն հանելու հարցը կքնարկվի մայիսի 23-ին:








































