Facebook սոցցանցը բազմամյա գործարք է կնքել Publicis գովազդային հոլդինգային ընկերության հետ՝ գրում է The Wall Street Journal-ը: Աղբյուրների խոսքով՝ համաձայնագիրը գնահատվում է «հարյուր միլիոնավոր դոլարներ»:
Իր հերթին, Publicis-ում հայտնել են, որ ընկերությունը կստանա ընդլայնված հասանելություն Facebook-ի գովազդային տվյալներին և կօգնի սոցցանցին՝ ավելի լավ կիրառել իր հնարավորությունները: Facebook-ի տեղեկությունները կինտեգրվեն Publicis-ի համակարգերում՝ գովազդային թիրախավորման համար: Այլ կերպ ասած՝ Publicis Groupe-ն կօպտիմալացնի սոցցանցի և գովազդատուների հարաբերությունները:
Publicis-ի հաճախորդներն են նաև Procter&Gamble-ը, Verizon-ը և Coca-Cola-ն:
Նշվում է, որ համագործակցության մասին բանակցությունների վրա մի քանի ամիս է ծախսվել:








































