Vertu ընկերությունն առաջարկում է Constellation շարքի Vertu Monogram սմարթֆոնների անձնականացման էքսկլյուզիվ ծառայություն: Այն հասանելի կլինի աշխարհի 27 բուտիկներում՝ հայտնում է RBK-ն:
Այժմ պատվիրատուները կարող են բջջային սարքը զարդարել կաշվե ատրիբուտներով՝ ընտրություն կատարելով 5 գույների միջև, գունավոր գծերով տարբեր նախշեր ավելացնել: Ընկերությունը հաճախորդներին առաջարկում է դեկորի 3000 տարբերակներ:
Ծառայությունն առաջարկվում է՝ ելնելով այն բանից, որ շքեղության իրերի սպառողները ողջ աշխարհում ձգտում են անհատականության: Ծառայությունը հասանելի կլինի առաջիկայում:











































