Hollywood Life կայքի աղբյուրը պնդում է, որ Մայլի Սայրուսի վերջին ելույթը, երբ նա հանդիսատեսին հայտարարել էր, թե ավստրալացի դերասանը կոտրել է իր սիրտը, պայմանավորված է եղել նրանով, որ զույգը նորից հանդիպում է:
«Մայլիի հիսթերիան Լոնդոնում պայմանավորված էր նրանով, որ Լիամը կրկին հիասթափեցրել է նրան»,- մանրամասնել է աղբյուրը:
Հայտնի է դարձել, որ Սայրուսն ու Հեմսվորթը խոսել են միմյանց հետ, երբ Մայլին վերադարձել է Լոս Անջելես, այնուհետև դերասանը այցելել է նրան, երբ հայտնվել է հիվանդանոցում:
Ըստ աղբյուրի՝ «հնարավոր է՝ Մայլին ինչ-որ բանի հույս է ունեցել և պլաններ է կազմել Լոս Անջելես վերադառնալուց հետո: Նրանք հանդիպել են, բայց Լիամը մեղադրել է նրան: Հնարավոր է՝ նրա համար էլ է դժվար, բայց չի պատրաստվում նորից հարաբերություններ սկսել: Հեմսվորթը պատրաստվում է առաջ գնալ, իսկ Մայլին բարկացել է»:
«Ես գրեցի այս երգը այն բանից հետո, երբ ինչ-որ մեկը կոտրեց իմ սիրտը, և ես ուղղակի ուզում էի ասել **** քեզ: Ես ուզում էի սուպերհիթ գրել, որը անընդհատ կհնչի ռադիոյով, նա կլսի այն, իսկ հետո ստիպված կլինի այն լսել ողջ կյանքում»,- հայտարարել է Մայլի Սայրուսը Wrecking Ball երգի կատարումից առաջ:









































