Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Օլանդը Հայաստանում դատարկությունն է ֆիքսել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ Երևանում հայ-ֆրանսիական գործարար համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանին չեն ստիպում ընտրություն կատարել, որը դեմ է իր շահերին: Օլանդը միաժամանակ հայտարարել է, որ պետք է գտնել Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների սերտացման այնպիսի մոդել, որը չհակասի Մաքսային միությանը: Օլանդը Հայաստանում է տարածաշրջանային այցով, նա այցելել է Ադրբեջան, հետո Հայաստան, իսկ այսօր կմեկնի Վրաստան:

Ֆրանսիայի նախագահն ասում է, որ չեն ստիպում Հայաստանին ընտրություն կատարել իր շահերի դեմ: Իսկ ո՞րն է Հայաստանի շահը, որո՞նք են Հայաստանի շահերը, որոնց դեմ պետք է ընտրություն կատարվի: Այսպես ասած իշխանական մեկնությամբ` Օլանդի խոսքերն, իհարկե, կմատուցվեն որպես հավաստիացում այն բանի, որ Եվրոպան ընկալում է և ըմբռնում Մաքսային միության վերաբերյալ Հայաստանի որոշումները: Սակայն Մաքսային միություն գնալու մասին որոշումը Հայաստանի շահերի՞ց էր բխում, թե՞ շահերի դեմ էր: Ահա սա է հարցը, որին Օլանդն էլ չի պատասխանում, չի տալիս պատասխան:

Չեն ստիպում Հայաստանին ընտրություն կատարել իր շահերի դեմ: Բայց չէ՞ որ Հայաստանի շահերի դեմ է հենց կատարվել ընտրությունը՝ ընտրությունը դեպի Մաքսային միություն: Չէ՞ որ Հայաստանի շահերն են դրվել այդ ընտրության զոհասեղանին, Հայաստանի ինքնիշխանությունն ու արժանապատվությունն է դրվել այդ ընտրության զոհասեղանին: Շահերն էլ ինչպե՞ս են լինում: Չէ՞ որ Հայաստանի շահերից բխում էր Եվրամիության հետ Ասոցացումը, քանի որ այդ ճանապարհը Հայաստանի համար անվտանգության և տնտեսական զարգացման, ընդհանուր առմամբ սուվերենության, անկախության համար կարևոր այլընտրանքներ էր ապահովելու: Չէ՞ որ ցանկացած միակողմանի կախվածություն դիվերսիֆիկացնելն է Հայաստանի շահերից բխում, ոչ թե այդ կախվածությունն էլ ավելի խորացնելը:

Ֆրանսուա Օլանդը երևի թե խառնել է Հայաստանի և Սերժ Սարգսյանի շահերը, և միգուցե ցանկացել է ասել, որ չեն ստիպում Սերժ Սարգսյանին իր շահերի դեմ որոշումներ կայացնել: Դա արդեն այլ հարց է իհարկե, որովհետև իսկապես Սերժ Սարգսյանն իր շահերին դեմ գնացած կլիներ, եթե հանուն Հայաստանի Հանրապետության շահերի մերժեր Մաքսային միությանը հանձնվելու պարտադրանքը: Այնպես որ, Ֆրանսիայի նախագահին հարկ էր երևի թե ավելի հստակ լինել և տարբերակել Հայաստանի ու Սերժ Սարգսյանի շահերը:

Մյուս կողմից, իհարկե, Օլանդին այս ամենը երևի հետաքրքիր էլ չէ արդեն, պարզապես նա փորձել է ֆրանսիական քաղաքավարություն հանդես բերել հյուրընկալող կողմի հանդեպ: Առավել ևս, որ Օլանդն ու Ֆրանսիան իրենց գլոբալ խնդիրներն ունեն և չափից շատ զբաղված են դրանով, իսկ Հայաստանի շահերով պետք է զբաղվի Հայաստանի հասարակությունը:

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ Մաքսային միությանը չհակասող մոդելի ընտրությանը, ապա այստեղ, իհարկե, Օլանդի հայտարարությունը ոչ թե խոսում է մոդելի որոնումների մասին, այլ ըստ էության այն մասին, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից ի վեր արդեն կես տարուց ավելի Հայաստանի ու Եվրամիության միջև որևէ նոր գաղափար չկա: Օլանդը ոչ թե ապագան է նախանշել, այլ ֆիքսել է ներկայիս դատարկությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում