ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են երկու մարդու, որոնք հինգշաբթի օրը Սպիտակ տան պարսպից ներս են նետել անհայտ իրեր, հաղորդում է Fox News հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ իրերից մեկը նետվել է պարսպի հարավային կողմից, մյուսը՝ հյուսիսային։ Կալանված իրավախախտներին հարցաքննում են։
Որպես անվտանգության միջոց, Գաղտնի ծառայությունը շրջափակել է Սպիտակ տան արևմտյան թևը, որտեղից արգելված է դուրս գալ այնտեղ գտնվող մարդկանց։
Սա վերջին երեք օրվա ընթացքում Սպիտակ տան անվտանգության ռեժիմի խախտման երկրորդ դեպքն է։ Երեքշաբթի հատուկ ծառայությունները ձերբակալել էին մի տղամարդու, որն իր ավտոմեքենայով հետևում էր նախագահական կորտեժին։ Կատարվածի հետևանքով, Սպիտակ տանը գտնվող լրագրողները մոտավորապես մի ժամ չեն կարողացել լքել շրջափակված շենքը։









































