ԱՄՆ-ում վերջին 18 տարվա ընթացքում նավթի արդյունահանումը հասել է ռեկորդային մակարդակի, գրում է RBK-ն՝ վկայակոչելով երկրի էներգետիկայի նախարարության ներկայացրած հաշվետվություը:
Հաշվետվության համաձայն՝ հոկտեմբերի 26-ի դրությամբ ԱՄՆ-ում նավթի արդյունահանման միջին օրական ծավալը կազմել է օրը 6,669 միլիոն բարել: Էներգետիկայի գերատեսչության վիճակագրության տվյալներով՝ այս քանակությամբ նավթ ԱՄՆ-ում վերջին անգամ արդյունահանել էր 1994:
Նշենք, որ 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը մեծացել է 14,6%-ով








































