ԱՄՆ Պլանտո քաղաքում (Տեխաս նահանգ) մահացել է ինժեներ-էլեկտրիկ Ջորջ Հեյլմեյերը, որը 1960-ականներին օգնեց ստեղծել էկրանների նոր տիպ, որում նկարի ստեղծման համար կիրառվել են հեղուկ բյուրեղներ: Ներկայում այդ տեխնոլոգիան կիրառվում է բջջայիններում, էլեկտրոնային գրքերում, նավիգատորներում, հաշվիչներում, թվային ժամացույցներում, մոնիտորներում, բարակ հեռուստացույցներում՝ հայտնում է The New York Times-ը:
Գյուտարարը մահացել է 77 տարեկանում՝ Ալցհեյմերի հիվանդության հետևանքով առաջացած բարդություններից:
1960-ականներին Հեյլմեյերը, լինելով Radio Corporation of America (RCA) ընկերության աշխատակից, այլ ինժեներների հետ համատեղ փորձեր էր կատարում թվային պատկերների ստեղծման վրա՝ մանիպուլյացիայի ենթարկելով մանրագույն հեղուկ բյուրեղների, որոնք սեղմված էին ապակե պաստիկի շերտերի միջև (հեղուկ բյուրեղային մատրիցա):
Նրանց աշխատանքի արդյունքը դարձել էր 70-ականների առաջին հեղուկբյուրեղային մոնոխրոմ էկրանը:
Վերջինս RCA-ից հեռացավ 1970-ին ու հաջորդող տասնամյակներին զբաղվում էր ԱՄՆ կառավարության համար զինվորական տեխնոլոգիաների մշակմամբ:









































